Միշել Լեգրանը ՌԴ Պատվո նշան է ստացել27 մարտի 2018 - 13:39 AMT PanARMENIAN.Net - Հայտնի կոմպոզիտոր, դաշնակահար, հայկական արմատներ ունեցող Միշել Լեգրանը ՌԴ-ում պարգևատրվել է Պատվո նշանով՝ «Ռուաստանյան մշակույթում ավանդի համար»: Պարգևատրման հանդիսավոր արարողությունը կայացել է Փարիզում: ՌԴ Պատվո նշանով է պարգևատրվել նաև հայտնի ֆրանսիացի կինոռեժիսոր Կլոդ Լելուշը, որի ֆիլմերը համաշխարհային կինոյի ոսկե ֆոնդում են: Հանձնելով պարգևները՝ Ֆրանսիայում ՌԴ դեսպան Ալեքսեյ Մեշկովն ասել է, որ հայտնի վարպետների ստեղծագործությունները լավ են ճանաչում և բարձր են գնահատում Ռուսաստանում: «Այս պարգևը Ռուսաստանի մշակույթում նշանակալի ավանդի համար է»,-ասել է դիվանագետը, հայտնում է ՏԱՍՍ-ը: Միշել Լեգրանը Ֆրանսիայի և ՌԴ միջև մշակութային փոխանակումների ամենաակտիվ և հայտնի մասնակիցներից է, որին նպաստում է արդեն մոտ 6 տասնամյակ: Կոմպոզիտորը, որը փետրվարին նշեց իր 86-ամյակը, մրսածության պատճառով չի կարողացել անձամբ մասնակցել արարողությանը: Պարգևն իր անունից ստացել է նրա կինը՝ ծագումով ռուս կինոդերասան և գրող Մաշա Մերիլը (Գագարինա): Միշել Ժան Լեգրանը հայտնի կոմպոզիտոր է, դաշնակահար, գործիքավորող, դիրիժոր և երգիչ, ԱՄՆ ազգային կինոմրցանակի՝ «Օսկար»-ի եռակի, «Գրեմմի»-ի հնգակի և «Ոսկե գլոբուս»-ի դափնեկիր։Գրել է ավելի քան 200 երգ կինոֆիլմերի և հեռուստաֆիլմերի համար: Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները |