Վ. Օսկանյանը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելություններին ծանոթացրել է երկրի ներքաղաքական իրավիճակին

PanARMENIAN.Net - Մարտի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հանդիպեց ՀՀ-ում հավատարմագրված եւ Երեւանում նստավայր ունեցող դիվանագիտական ներկայացուցչությունների եւ միջազգային կազմակերպությունների գրասենյակների ղեկավարների հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպման նպատակն էր օտարերկրյա դիվանագետներին ներկայացնել հասարակական համերաշխության վերականգնմանն ուղղված Հայաստանի իշխանությունների կողմից ձեռնարկվող քայլերը, ինչպես նաեւ վերահաստատել իշխանությունների քաղաքականությունը բոլոր գործընթացները Սահմանադրության եւ օրենքների շրջանակներում անցկացնելու վերաբերյալ:



Հանդիպման ընթացքում նախարար Օսկանյանը կարեւորեց քառակողմ կոալիցիոն հուշագրի ստորագրման փաստը` նշելով, որ այն լուրջ հիմքեր է տալիս անդամ քաղաքական ուժերի ծրագրերը համադրելու եւ այդ ծրագրերով ուղղորդվելով` երկիրը առաջ տանելու համար:



Նախարար Օսկանյանը ներկայացրեց նաեւ Հայաստանի դիրքորոշումը ՄԱԿ-ի ԳԱ-ում Ադրբեջանի կողմից առաջարկված բանաձեւի նախագծի քվեարկության եւ քվեարկությունից հետո ստեղծված իրադրության վերաբերյալ: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ Հայաստանը հավատարիմ է ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում մշակված փաստաթղթի սկզբունքներին եւ գտնում է, որ գործընթացները պետք է ընթանան ՄԽ շրջանակներում:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---