Երևանում արդեն գործում է Fuzetea հանգստի առաջին անկյունը

Երևանում արդեն գործում է  Fuzetea հանգստի առաջին անկյունը

PanARMENIAN.Net - «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունը մարտի 25-ին Երևան Մոլում բացել է Fuzetea առաջին հանգստյան անկյունը: Մինչև տարեվերջ առևտրի կենտրոնի առաջին հարկում տեղակայված «հանգստի կղզին» մեծահասակների և երեխաների համար մի քանի րոպե հանգստանալու և Fuzetea թարմացնող թեյերը համտեսելու հնարավորություն կընձեռի:

Մեկ ամսվա ընթացքում յուրաքանչյուր ուրբաթ, շաբաթ և կիրակի հանգստյան գոտու այցելուների և անցորդների համար կկազմակերպվի «Դեղձի», «Կիտրոնի» և «Մանգո-արքայախնձորի» գունեղ համային համադրությամբ սառը թեյերի հյուրասիրություն:

«Շատ ուրախ ենք տեսնելու Fuzetea ապրանքանիշի նկատմամբ աճող հետաքրքրությունը: Համոզված ենք, որ թեյի և մրգային հյութերի ներդաշնակ ու թարմեցնող համերի շնորհիվ Fuzetea-ն մեծ պահանջարկ կունենա, հատկապես բնական ըմպելիքներ նախընտրող մեր սպառողների շրջանում» - նշել է «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Քրիստոֆ Սփեքը:

Հայկական սպառողին Fuzetea ապրանքանիշը ներկայացվել է 2018-ի փետրվարին՝ սև թեյի երեք համային համադրությամբ: Դրանք 500 մլ տարողությամբ շշերով և 250 մլ թիթեղյա տարրաներով արդեն հասանելի են Երևանի և հանրապետության խանութներում:

«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» Ընկերությունը «Կոկա-Կոլա Հելլենիկ» խմբի հայաստանյան մասնաճյուղն է: Մեր երկրում այն գործում է 1996-ից՝ լինելով «Կոկա-Կոլա» Ընկերության զովացուցիչների միակ լիազորված շշալցնողը: Ընկերության տեսականին ներառում է «Կոկա-Կոլա», «Կոկա-Կոլա Զերո», «Ֆանտա», «Սպրայտ», «Բոնակուա», «Բըրն», «Փաուրեիդ», նաև «Ֆյուզթի», «Դոբրի», «Ռիչ» և «Շվեփս» ըմպելիքները:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---