ԶԼՄ. Թուրքական զորքերը գրոհում են սիրիական Թել Ռիֆաթ քաղաքը

ԶԼՄ. Թուրքական զորքերը գրոհում են սիրիական Թել Ռիֆաթ քաղաքը

PanARMENIAN.Net - Թուրքական զորքերը և ընդդիմադիր Սիրիայի ազատ բանակի մարտիկները գրոհում են սիրիական Թել Ռիֆաթ քաղաքը «Ձիթենու ճյուղ» գործողության շրջանակում: Այդ մասին հայտնել է թուրքական Haber Turk-ը:

Զինվորականների նպատական է լիակատար հսկողություն սահմանել քաղաքում, որը ռազմավարական նշանակություն ունի Թուրքիայի համար, քանի որ գտնվում է թուրքական սահմանամերձ Քիլիսը Հալեպի հետ կապող ճանապարհին: Քաղաքը նաև կարևոր է դեպի Մանբիջ հարձակման համար: Համարվում է, որ Աֆրինից Մանբիջ է նահանջել քրդական ինքնապաշտպանական ջոկատների մարտիկների մեծ մասը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ գրոհին մասնակցում է մոտ 10.000 զինվոր Թուրքիայի ԶՈւ շարքերից և Սիրիայի ազատ բանակից: Սկսվել է քաղաքի մատույցներում տեղակայված կրակակետերի ճնշումը:

Հունվարի 21-ին թուրքական տանկերը մտել են սիրիական Աֆրին և աջակցություն ցուցաբերել ընդդիմադիր Սիրիայի ազատ բանակին քրդական կազմավորումների դեմ պայքարում: Ավելի վաղ Թուրքիայի գլխավոր շտաբը հայտարարել էր «Ձիթենու ճյուղ» գործողության մեկնարկի մասին: Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ գործողությունը շարունակվելու է նաև Մանբիջում, որպես գործողության թիրախներից մեկը նշելով նաև Թել Ռիֆաթը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---