Ղազախստանցի սահմանապահները կրակ են բացել ադրբեջանցի որսագողերի ուղղությամբ![]() 27 մարտի 2018 - 16:53 AMT PanARMENIAN.Net - Ղազախստանցի սահմանապահները կրակ են բացել ադրբեջանցի որսագողերի ուղղությամբ, որոնք ապօրինի ձկնորսությամբ էին զբաղվում Կասպից ծովում: Սահմանապահները մոտ 1 ժամ հետապնդել են իրավախախտներին, որոնք փորձել են մոտորանավակով փախչել սահմանապահ նավից: «Ադրբեջանցի որսագողերը չեն հանձնվել սահմանապահներին նույնիսկ զգուշացնող կրակոցներից հետո: Նրանք կանգ են առել միայն այն ժամանակ, երբ սահմանապահները կրակել են մոտորանավակի շարժիչներին»,-ասվում է որսագողերի ձերբակալման մասին ռեպորտաժում, գրում է Haqqin.az-ը ղազախական KTK հեռուստաալիքի վրա հղումով: Արդյունքում Ղազախստանի սահմանապահները 4 անձի են ձերբակալել, տարել են նրանց նավահանգիստ և հանձնել ոստիկանությանը: Որսագողերի դեմ 2 քրեական գործ է հարուցվել՝ նրանց մինչև 5 տարի ազատազրկում է սպառնում սահմանն ապօրինի հատելու և արժեքավոր ցեղատեսակների ձուկ ապօրինի որսալու համար: ![]() ![]() Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |