Մխիթարյանի խաղընկերները փորձում են ճիշտ արտաբերել նրա ազգանունը (վիդեո) 27 մարտի 2018 - 17:48 AMT PanARMENIAN.Net - Լոնդոնի «Արսենալի» ֆուտբոլիստները սովորում են ճիշտ արտաբերել ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ազգանունը: Այս մասին գրում է բրիտանական ESPN-ը: «Զինագործների» երիտասարդական թիմը թվիթերյան իր միկրոբլոգում տեսանյութ է հրապարկվել, որտեղ ակումբի ֆուտբոլիստ Պեռ Մերտեսակերն իր խաղընկերներ Ռոբ Հոլդինգին ու Էյնսլի Մայթլենդ-Նայլսին սովորեցնում է ճիշտ արատաբերել Մխիթարյանի ազգանունը: Հայ ֆուտբոլիստի երկու խաղընկերն էլ, սակայն, չեն կարողանում կատարել «բարդ» առաջադրանքը: Փոխարենը նրանք կարողանում են արտասանել ակումբի հույն խաղացող Կոնստանտինոս Մավրոպանոսի ազգանունը: Մխիթարյանը Լոնդոնի «Արսենալ» էր տեղափոխվել 2018-ի սկզբին: Նա, WhoScored ֆուտբոլային վիճակագրական պորտալի համաձայն, «զինագործների» լավագույն խաղացող է ճանաչվել՝ իր արդյունքներով գերազանցելով լոնդոնյան ակումբի նախկին հարձակվող, վերջերս «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխված Ալեքսիս Սանչեսին: Ուշագրավ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները |