ԳՄՕ-ով սերմերի ներկրումը կկանոնակարգվի

ԳՄՕ-ով սերմերի ներկրումը կկանոնակարգվի

PanARMENIAN.Net - Գյուղատնտեսության նախարարությունը նախաձեռնել է օրենսդրական փոփոխություն, որպեսզի գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներ (ԳՄՕ) պարունակող ապրանքների ներկրմանը տրվեն համապատասխան կարգավորումներ։ Այդ մասին հայտարարել է Սննդի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) պետ Իշխան Կարապետյանը «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ։

Նա նշել է, որ խոսքը վերաբերում է մասնավորապես սերմերի ներկրմանը:

Նա նշել է, որ դեռ գիտության մեջ գոյություն ունի վեճ՝ գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների առկայությամբ սննդամթերքները կամ սերմերը վտանգավոր են, թե օգտակար։ «Մի կողմից գոյություն ունի չուսումնասիրված ռիսկի աստիճան մարդու կյանքի և առողջության համար, մյուս կողմից գոյություն ունի արդյունավետության որոշակի գործակից, որը բնորոշ է գյուղատնտեսության զարգացման տեսանկյունից»,-ասել է նա։

«Գյուղատնտեսության նախարարությունը ներկայումս նախաձեռնել է օրենսդրական փոփոխություն, որպեսզի տան համապատասխան կարգավորումներ, բայց, ինչքան որ տեղյակ եմ, խոսքը վերաբերում է միայն սերմերի ներկրմանը, այսինքն՝ գենետիկորեն ձևափոխված սերմերի ներկրմանը: Ինչ վերաբերում է պատրաստի սննդամթերքին և վերամշակված սննդամթերքին, ապա այս դաշտում գոյություն ունի կանոնակարգում», - ասել է Կարապետյանը։

Նա նշել է, որ եթե նույնպես օրենսդրորեն կարգավորված սահմանափակում լինի, սահմանային հսկողության շրջանակներում ուշադրություն կդարձվի այդ հարցին և կարգելվի օրենքով արգելված մակնշմամբ և պարամետրերով սննդամթերքի ներկրումը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---