Հայ գինեգործները «Պրովայն Դուսելդորֆ 2018» միջազգային ցուցահանդեսից մեդալներ են բերել![]() 27 մարտի 2018 - 17:55 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի աջակցությամբ հայկական գինեգործական 16 ընկերություն միասնական տաղավարով ներկայացրել է իր արտադրանքը Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում տեղի ունեցած գինու և ալկոհոլային ըմպելիքների՝ «Պրովայն Դուսելդորֆ 2018» ամենամյա միջազգային ցուցահանդեսին, որը համարվում է խոշորագույններից մեկն աշխարհում: Ընկերությունների կողմից ներկայացվել են ավելի քան 130 տեսակի հանգիստ և փրփրուն գինիներ: Ցուցահանդեսի ամբողջ ընթացքում հայկական տաղավարը այցելուների մեծ հոսք է ունեցել: Մի շարք ընկերություններ ցուցահանդեսից վերադարձել են ոսկե և արծաթե մեդալներով: Ցուցահանդեսի շրջանակում գինեգործ Վիլի Օպիցի կողմից անցկացվել է հայկական գինիների համտես՝ միջազգային լրատվամիջոցների, գինու մասնագետների և առևտրային ներկայացուցիչների համար: Համաձայն նախնական վերլուծությունների` ցուցահանդեսին մասնակցության արդյունքում մասնակից ընկերություններն ընդհանուր առմամբ ունեցել են ավելի քան 500 հանդիպում հնարավոր գնորդների հետ։ Հանդիպումների արդյունքում ձեռք է բերվել 200 նախնական պայմանավորվածություն: Հայկական տաղավար է այցելել նաև ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը: Ցուցահանդեսին ընդհանուր առմամբ ներկայացված էր ավելի քան 6600 ընկերություն,այցելուների թիվը կազմել է մոտ 60.000, հայտնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: ![]() ![]() Նա ասել է, որ նման վտանգ չկա Բադասյանն ասել է, որ ինքն իրավասու չէ պատասխանել այն հարցին, թե երբ կբացվի հայ-թուրքական սահմանը Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Վարկն անտոկոս է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |