Apple-ը ներկայացրել է նոր iPad-ը՝ ուսանողների համար28 մարտի 2018 - 10:42 AMT PanARMENIAN.Net - Apple-ը ներկայացրել է iPad-ի թարմացված տարբերակը, որը նախատեսված է դպրոցականների և ուսանողների համար: Պլանշետն ունի 9,7 դյույմանոց էկրան և, ի տարբերություն նախորդների, ավելի հզոր պրոցեսոր: iPad-ում կան ուսուցողական ծրագրեր: Դպրոցականների և ուսանողների համար այն կարժենա 299 դոլար, մյուսների համար՝ 329 դոլար, հայտնում է Lenta.ru-ն The Verge-ի վրա հղումով: Պլանշետի համար նախատեսված Apple Pencil-ի գինը 89 դոլար է սովորողների համար և 99 դոլար մյուսների համար: Mashable-ն ու Reuters-ը նշում են, որ էժան iPad-ը հազիվ թե կարողանա մրցակցել կրթական մյուս սարքերի , օրինակ, քրոմբուքերի հետ, առաջին հերթին գնի պատճառով: Apple-ը չի էժանացրել նոր պլանշետն ուսանողների համար, թարմացված տարբերակի գինը նույնն է մնացել: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Oգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները Երևանում իրազեկման ակցիաներ են անցկացվել, փողոցներ փակվել Դավթաշենում քաղաքացիները 15 րոպեով փակել էին ճանապարհը ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր |