Երեւանում տեղի է ունեցել մարտի 1-2 անկարգությունների ժամանակ զոհվածների հիշատակման ակցիա

PanARMENIAN.Net - Նախօրեին Երեւանում տեղի է ունեցել մարտի 1-2 զանգվածային անկարգությունների ժամանակ զոհվածների հիշատակման ակցիա: Այն բանից հետո, երբ իրավապահ մարմինները սկսեցին քայլ առ քայլ դուրս մղել մարդկանց Ազատության հրապարակից, ակցիայի մասնակիցները, որ եկել էին մոմերով, սեւ ժապավեններով եւ ձերբակալվածների լուսանկարներով, անկանոն երթով դիմեցին դեպի ֆրանսիական դեսպանատանը հարող հրապարակ եւ Ալեքսանդր Մյասնիկյանի հուշարձան: Հիշեցնենք, որ այդ հրապարակում մարտի լույս 1-ի գիշերը ընդհարումներ տեղի ունեցան, որոնց արդյունքում ըստ պաշտոնական տվյալների զոհվեցին 8 մարդ, շուրջ 200 վիրավորվեցին:



Միաժամանակ, ակցիայի մասնակիցները շղթա են կազմել փողոցներում, ընդհուպ մինչեւ Մյասնիկյանի հուշարձանը, Իտալիայի եւ Ֆրանսիայի դեսպանատները, ձեռքերին ունենալով ձերբակալվածների լուսանկարները, մոմեր, սեւ ժապավեններով ծաղիկներ: Մյասնիկյանի հրապարակը շրջապատված է ոստիկաններով: Ակցիայի մասնակիցների խնդրանքով` մարտի 1-2 զոհերի հիշատակին հուշարձանին ծաղիկներ դնելու վերաբերյալ, ոստիկանությունը դա թույլատրել է անել ընդամենը 5 հոգու: Մինչդեռ, ոստիկանությունը փորձում էր պարզել թե ով է ակցիայի կազմակերպիչը` հիշեցնելու համար, որը այդ երթն արտոնված չէ: Նրանք դիմել են Ազգային անվտանգության նախկին պետ Դավիթ Շահնազարյանին, որը նույնպես ներկա է եղել, սակայն նա բացատրել է իրավապահ մարմինների ներկայացուցիչներին, որ ինքը կազմակերպիչ չէ, քանի որ յուրաքանչյուրն այստեղ իր կամքով է եկել եւ ինքն է որոշում թե ինչ անել: Նշենք, որ ոչ մի միջադեպ կամ ընդհարում ակցիայի մասնակիցների եւ իրավապահ մարմինների միջեւ չի եղել, մարդիկ ցրվել են տները: Ակնկալվում է, որ այսօր մարտի 22-ին ակցիան կրկին կկրկնվի, հաղորդում է «Ռեգնումը»:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---