Կալիֆորնիայի խորհրդարանում Ցեղասպանության զոհերի ոգեկոչման բանաձև է ներկայացվել

Կալիֆորնիայի խորհրդարանում Ցեղասպանության զոհերի ոգեկոչման բանաձև է ներկայացվել

PanARMENIAN.Net - Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանի անդամ Լորա Ֆրիդմանը ներկայացրել է բանաձև, որով 2018 թվականի ապրիլի 24-ը հռչակվում է նահանգում Հայոց Ցեղասպանության 103-րդ տարելիցի ոգեկոչման օր։ Այս մասին հայտնում է Asbarez-ը:

Ֆրիդմանին են միացել նահանգի օրենսդիր մարմնի հայկական համախմբի անդամ Ադրին Նազարյանը, ինչպես նաև պատգամավորներ Սքաթ Ուիլքն ու Էնթոնի Պորտանտինոն։

Ֆրիդմանը հիշեցրել է, որ հայաշատ Գլենդելի և Կալիֆորնիայի տարածքի հայերը ապրիլի 24-ին ոգեկոչում են հայ ժողովրդի նկատմամբ կատարված ոճրագործությունները:

«Այս բանաձևը ևս մեկ առիթ է Կալիֆորնիայի ժողովրդի համար հարգանքի տուրք մատուցելու միլիոնավոր հայ զոհերին, և պահանջել իշխանություններից դատապարտել Ցեղասպանությունը ժխտելու յուրաքանչյուր փորձ»,- ասել է նա: Ֆրիդմանը բանաձևը կընթերցի ապրիլի 23-ին՝ խորհրդարանում նախատեսված քվեարկության ժամանակ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---