Ապրիլի 1-2-ին տեղումներ չեն սպասվում

Ապրիլի 1-2-ին տեղումներ չեն սպասվում

PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում`մարտի 28-ի ցերեկը, ապրիլի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 29-31-ը ժամանակ առ ժամանակ ողջ հանրապետությունում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ ուժեղ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, 29-30-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մարտի 29-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, 30-ի ցերեկը, 31-ին կնվազի 3-5 աստիճանով: Ապրիլի 1-2-ը նույնքան կբարձրանա, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Երևանում՝ մարտի 28-ի ցերեկը, ապրիլի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 29-31-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---