ՃՈ-ն 1 ամսում փողոցը չսահմանված վայրով հատելու համար 14 հետիոտնի է տուգանել

ՃՈ-ն 1 ամսում փողոցը չսահմանված վայրով հատելու համար 14 հետիոտնի է տուգանել

PanARMENIAN.Net - 2018 թվականի հունվարի 1-ից մինչև մարտի 1-ը Հայաստանում ճանապարհի երթևեկելի մասը հատելու կարգը խախտելու համար հետիոտների նկատմամբ կազմվել է 14 վարչական իրավախախտման արձանագրություն։ Այս մասին PanARMENIAN.Net – ի հարցմանն ի պատասխան հայտնել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը:

Ճանապարհային ոստիկանությունը ընթացիկ տարում սկսել է խիստ միջոցներ ձեռնարկել կարգազանց հետիոտների նկատմամբ: Հետիոտները, ովքեր փողոցը կանցնեն չսահմանված վայրով, կտուգանվեն: 3000 դրամի տուգանք է սահմանված այն անձանց, ովքեր փողոցը կհատեն հետիոտնի համար գծանշված վայրով, բայց կարմիր լույսի տակ, իսկ 5000 դրամով՝ ովքեր փողոցը կհատեն հետիոտնի համար չնախատեսված վայրով:

2009 թվականի աշնանը ճանապարհային ոստիկանությունը սկսեց արձանագրություններ կազմել փողոցները սխալ հատվածում հատող հետիոտների նկատմամբ` երեք հազարական դրամ նրանց տուգանելով: Մի քանի շաբաթվա ընթացքում, ըստ ոստիկանության, տուգանվեց մի քանի հազար մարդ: Սակայն որոշ ժամանակ անց ոստիկանությունը դադարեց կատարել իր այդ գործառույթը կամ սկսեց խիստ հազվադեպ կիրառել այն, ու փողոցներում իրավիճակը կրկին վերադարձավ նախկին վիճակի:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---