Փոխնախարար. ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ի նկատմամբ հնարավոր պատժամիջոցները մտահոգիչ են

Փոխնախարար. ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ի նկատմամբ հնարավոր պատժամիջոցները մտահոգիչ են

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի կողմից Հայաստանի նկատմամբ հնարավոր պատժամիջոցները անհանգստություն են առաջացնում, սակայն երկրի խնդիրն անվտանգության ապահովումն է, և այդ հարցում պետք է առաջնորդվել ՀՀ-ի շահերով: «Երկիր Մեդիա» Հ/Ը-ի փոխանցմամբ, այս մասին ասել է պաշտպանության նախարարի տեղակալ, ՀՀ ՊՆ ռազմաարդյունաբերական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը:

2017 թվականին ԱՄՆ-ն հայտարարել էր, որ մտադիր պատժամիջոցներ սահմանել ռուսական ռազմաարդյունաբերական ընկերություններից սպառազինություն գնող երկրների նկատմամբ։ Ամերիկյան մի շարք վերլուծաբաններ նշել էին, որ թեև պետական մակարդակով ռուսական զենքի գնորդների համար որոշակի բացառություններ կարվեն, այնուամենայնիվ, Ռուսաստանից խոշոր քանակությամբ զենք գնողները, այդ թվում և Ադրբեջանն ու Հայաստանը, կարող են տհաճ անակնկալների հանդիպել:

Ավելի վաղ, Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը չափազանցված էր համարել խոսակցություններն այն մասին, որ Հայաստանը կարող է հայտնվել ամերիկյան պատժամիջոցների տակ՝ Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության պատճառով։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---