ՀՀ ՊՆ ղեկավար. Ղարաբաղյան հարցը չի կարող լուծվել ուժի միջոցով

PanARMENIAN.Net - Հայաստանի պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը բացառում է ղարաբաղյան հարցի ուժային լուծման տարբերակը: «Ղարաբաղյան հարցը չի կարող լուծվել ուժի միոջոցով: Անհրաժեշտ է նստել սեղանի շուրջ եւ խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորել այդ հակամարտությունը»,-շաբաթ օրը հայտարարել է նա լրագրողներին Երեւանում:



Ինչպես գտնում է Հարությունյանը, Ադրբեջանի իշխանությունները հասկացան, որ պետք չէ դիմել ագրեսիվ գործողությունների, հաշվի առնելով մարտի 4-ի իրադարձությունները շփման գծում: Նախարարը տեղեկացրել է նաեւ, որ իրավիճակը Ադրբեջանի ԶՈՒ Հայաստանի եւ Ղարաբաղի հետ շփման գծում լիովին գտնվում է հայկական կողմի վերահսկման տակ:



«Շփման գծում իրավիճակն այժմ հարաբերականորեն հանգիստ է, քան մարտի սկզբին: Եթե մարտի սկզբին ամեն օր գրանցվում էր մինչեւ 45 կրակոց, ապա այս գիշեր եղել է ընդամենը 12 կրակոց»,-ասել է նա, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»:



Մարտի լույս 4-ի գիշերը Մարտակերտի հյուսիս-արեւելյան մասում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակվեցին Ղարաբաղի պաշտպանության բանակի դիրքերի վրա: Ինչ-որ պահի ադրբեջանական ուժերը գրավել էին ԼՂՀ ԶՈՒ առաջատար դիրքերից մեկը, սակայն ղարաբաղյան կողմի պատասխան կրակը ստիպեց հակառակորդին վերադառնալ սկզբնական դիրքեր: Հրաձգության արդյունքում վիրավորվել է ԼՂՀ պաշտպանության բանակի ավագ լեյտենանտը, ադրբեջանական կողմից եղան վիրավորներ եւ զոհվածներ:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---