Ադրբեջանում պատգամավորը կոչ է արել փակել սոցցանցերը28 մարտի 2018 - 15:32 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի սոցիալական քաղաքականության և աշխատանքի խորհրդարանական կոմիտեի նախագահ Հադի Ռաջաբլին կոչ է արել արգելափակել սոցցանցերն Ադրբեջանի տարածքում: Նա պնդել է, որ դա չի կարելի ուշացնել: Նա նշել է, թե Ադրբեջանում նախագահական ընտրություններին են պատրաստվում: «Սադրիչների հիմնական նպատակը երկրի կայունությունը խաթարելն է: Եթե ուշադրություն դարձնենք աշխարհում կատարվող իրադարձություններին, կտեսնենք, թե ինչի են վերածվել Եգիպտոսը, Եմենը և այլ երկրներ սոցցանցերի միջոցով: Սադրիչները սոցցանցերի միջոցով ազդել են ամբոխի վրա և քաոս առաջացրել: Ուստի Ադրբեջանը պետք է դիմակայի դրան»,-ասել է նա, գրում է Haqqin.az-ը: Նա հավելել է, թե կան որոշ տեխնիկական հարցեր, որոնց լուծումը դժվար է թվում: «Բայց մի շարք զարգացած երկրներում պետությանը վիրավորելու և զրպարտության համար սադրիչ կայքերն ու սոցցանցերն արգելափակվում են: Նմանատիպ քայլեր է պետք անել նաև Ադրբեջանում»,-ասել է պատգամավորը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Oգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները Երևանում իրազեկման ակցիաներ են անցկացվել, փողոցներ փակվել Դավթաշենում քաղաքացիները 15 րոպեով փակել էին ճանապարհը ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր |