ՊԵԿ-ի վաճառած նոր սերնդի ՀԴՄ-ները ՓՄՁ-ների համար կտրուկ կթանկանան

ՊԵԿ-ի վաճառած նոր սերնդի ՀԴՄ-ները ՓՄՁ-ների համար կտրուկ կթանկանան

PanARMENIAN.Net - Մինչև 2019 թվականի հունվարի 1-ը բոլոր կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները պետք է հարկային մարմին ցանցային կապի միջոցով օրվա ընթացքում իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ տեղեկություններ ուղարկող հսկիչ դրամարկղային մեքենաներ ունենան: Որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության մարտի 29-ի նիստի օրակարգում:

«Գործարարության աջակցման գրասենյակի» փոխանցմամբ, նոր ՀԴՄ-ների իրացման գին է սահմանվել 160.000 դրամը՝ անկախ տնտեսվարողի շրջանառության մեծությունից: Միակ բացառությունը սահմանված է սահմանամերձ բնակավայրերում գործունեություն իրականացնողների համար, ինչը գործում էր նաև նախկինում:

«Նախկինում, կախված հարկ վճարողի շրջանառության ծավալից և գործունեության վայրից, ՀԴՄ-ի գնի տարբերակված մոտեցում էր ցուցաբերվում. 2013 թվականին մինչև 58,3 մլն դրամի շրջանառություն ունեցող հարկատուների համար ՀԴՄ-ի գինը սահմանվում էր մինչև 150.000 դրամ, 10-30 մլն դրամի դեպքում՝ 120.000 դրամ, 5-10 մլն դրամ՝ 80.000 դրամ, և մինչև 5 մլն դրամ իրացումից հասույթ ունեցողների համար՝ 60.000 դրամ»,- հայտնում է գրասենյակը:

Արդյունքում, քիչ շրջանառություն ունեցող տնտեսվարողների համար ՀԴՄ-ի գինը թանկանալու է 2-3 անգամ, իսկ խոշորների համար՝ ընդամենը 10.000-40.000 դրամով:

«Ներկայումս հսկիչ-դրամարկղային մեքենաների ներկրումը և իրացումը բացառապես իրականացնում է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի ենթակայությամբ գործող «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը: Ընդ որում, վերջինիս կողմից ներկրված նոր սերնդի ՀԴՄ-ները դրանց ներդրման սկզբնական փուլում վաճառվում էին 369.600 դրամով», - հայտնում է գրասենյակը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---