ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը թվային տրանսֆորմացիա կիրականացնի (վիդեո)

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը թվային տրանսֆորմացիա կիրականացնի

PanARMENIAN.Net - ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը և կորպորատիվ բիզնես լուծումների շուկայում աշխարհում առաջատար SAP ընկերությունը պայմանագիր են ստորագրել, որի համաձայն SAP-ի կողմից ստեղծված ժամանակակից լուծումների կիրառմամբ բանկի ամբողջական թվային տրանսֆորմացիա կիրականացվի։

Ժամանակակից տեխնոլոգիական լուծումների կիրառմամբ բանկն էականորեն կկրճատի մեկ հաճախորդի միջին սպասարկման ժամանակահատվածը, կկարողանա յուրաքանչյուր հաճախորդի ցուցաբերել առանձնահատուկ մոտեցում, իսկ բանկի կառավարման համակարգը կհասցվի որակապես ավելի բարձր մակարդակի։

«Բանկում միշտ մեծ ուշադրություն ենք դարձրել նորարարությունների և նորագույն տեխնոլոգիաների կիրառմանը, անընդհատ ավելացրել և զարգացրել ենք դրանց գործածումը բիզնեսում։ Միջազգային ճանաչում ունեցող և ոլորտում առաջատար SAP-ի լուծումների կիրառմամբ բանկի թվային տրանսֆորմացիայի արդյունքում մենք կկարողանանք ինտերակտիվ կերպով արձագանքել մեր հաճախորդների բոլոր պահանջմունքներին և կտրամադրենք այն ծառայությունների փաթեթը և լուծումները, որոնք լավագույնս կհամապատասխանեն նրանց պահանջներին և մաքսիմալ արդյունավետ կլինեն նրանց համար։ Կստեղծվի Բանկի կառավարման թվային նոր համակարգ, որի հիմքում դրված է իրական ժամանակի ռեժիմում աշխատող վերլուծական համակարգ: Շատ ենք կարևորում SAP-ի հետ մեր ստրատեգիական գործակցությունը: Նման լայնածավալ և երկարաժամկետ ծրագրի իրականացման ժամանակ էական նշանակություն ունի ներդրվող բիզնես լուծումների ճիշտ ընտրությունը», - իր խոսքում նշել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։

Նրա խոսքով՝ ընտրվող տեխնոլոգիաներն առնվազն ապագա 10-15 տարին պետք է արդիական լինեն: Հակոբ Անդրեասյանը հավելել է նաև, որի դեմս SAP-ի բանկն ունի ոչ միայն աշխարհում առաջատար կորպորատիվ լուծումներ տրամադրող գործընկեր, այլև գործընկեր, որն առաջադեմ թվային տեխնոլոգիաներ է տրամադրումև ունի դրանց զարգացման հստակ տեսլական:

«Ֆինանսական ոլորտում ավանդաբար բարձր է ինֆորմացիոն տեխնոլոգիաների ներդրման մակարդակը։ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը Հայաստանում առաջատար բանկերից է, որն անընդհատ ավտոմատացրել է իր բիզնես գործընթացները՝ Բանկի հաճախորդներին միշտ տրամադրելով բարձ որակի ծառայություններ։ Հենց այս պատճառով էլ մեզ համար շատ կարևոր է, որ բանկը հենց մեզ է ընտրել այս ոլորտում որպես իր հիմնական գործընկեր։ Միասին ավելի արագ կկարողանանք արձագանքել շուկայի մարտահրավերներին և հաճախորդների պահանջներին», - իր խոսքում նշել է ԱՊՀ երկրներում SAP-ի խորհրդատվության գծով տնօրեն Արա Աղուզումցյանը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---