Արգենտինահայ բժիշկ. Չկա հիմք պնդելու, որ ՄՊՎ-ի դեմ պատվաստանյութն ազդում է պտղաբերության վրա

Արգենտինահայ բժիշկ. Չկա հիմք պնդելու, որ ՄՊՎ-ի դեմ պատվաստանյութն ազդում է պտղաբերության վրա

PanARMENIAN.Net - Չկա ոչ մի հիմք պնդելու, որ մարդու պապիլոմավիրուսային վարակի (ՄՊՎ) դեմ պատվաստանյութն ազդում է պտղաբերության վրա: ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, այս մասին ՀՀ-ում Արգենտինայի դեսպանատանը հայ բժիշկների հետ հանդիպմանն ասել է Արգենտինայի Գարախանի մանկական հիվանդանոցի նախագահ, արգենտինահայ բժիշկ Կառլոս Կամբուրյանը:

Արգանդի պարանոցի քաղցկեղը միակ կանխարգելվող քաղցկեղն է: Այն համալիր գործընթաց է և իր մեջ ներառում է զուգահեռ ընթացող, իրար ամբողջացնող բաղադրիչներ՝ մարդու պապիլոմավիրուսային վարակի (ՄՊՎ) դեմ պատվաստումների իրականացում (առաջնային կանխարգելում), արգանդի պարանոցի նախաքաղցկեղային վիճակների և քաղցկեղի վաղ հայտնաբերման սկրինինգային հետազոտությունների իրականացում (երկրորդային կանխարգելում):

Արգենտինահայ բժիշկը նշել է, որ ներկայումս հավաքագրվել են համոզիչ փաստարկներ ՄՊՎ-ի դեմ պատվաստումների անվտանգության և արդյունավետության վերաբերյալ:

«Կլինիկական հետազոտությունները հաստատում են, որ ՄՊՎ-ի դեմ պատվաստանյութը չի ազդում կնոջ վերարտադրողական ֆունկցիայի վրա: Այդ հետազոտությունների արդյունքում անպտղության տարածվածության առումով պատվաստված և չպատվաստված կանանց և աղջիկների շրջանում տարբերություն չի գրանցվել», - ասել է Կամբուրյանը:

2017 թվականի դեկտեմբերի 11-ից Հայաստանում ևս իրականացվում են մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումներ: Մինչ օրս հանրապետությունում պատվաստվել է 380 աղջիկ, որոնց մոտ չի դիտվել ոչ մի հետպատվաստումային ռեակցիա, նույնիսկ ներարկման տեղի ցավ: Մինչդեռ Հայաստանում ՄՊՎ-ի դեմ պատվաստումների ներդրման ընթացքում առանձին ոչ մասնագետների կողմից տարածվեցին տարբեր սարսափելի տեսանյութեր, ասեկոսեներ: Այդ ապատեղակատվության տարածման արդյունքում հանրության շրջանում ձևավորվեց անվստահության և վախի մթնոլորտ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---