Փաշազադե. Հայերն անեծք են Ադրբեջանի գլխին

Փաշազադե. Հայերն անեծք են Ադրբեջանի գլխին

PanARMENIAN.Net - Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն հայտարարել է, որ «հայերն անեծք են դարձել Ադրբեջանի գլխին»: Այս մասին գրում է ադրբեջանական APA գործակալությունը:

«200 տարի առաջ, Ալլահի կամքով, մեր հարևանները դարձած հայերը, դժբախտաբար, մեր գլխին անեծք են դարձել», - ասել է ադրբեջանցի հոգևորականն ու հավելել, որ մյուս հարևաններն ու այլ ուժեր «օգտագործել են հայերի ստորությունը ադրբեջանցիների նկատմամբ»:

Նրա խոսքով, այդ 200 տարիների ընթացքում հայերը «ցեղասպանություն են իրականացրել» ադրբեջանցիների նկատմամբ, և նրանց հետևում անջատողական ուժեր են եղել:

Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը, Փաշազադեն ասել է, որ հայերը մտադիր են շարունակել այն՝ կոնֆլիկտին «կրոնական երանգ հաղորդելով»: Նա հավելել է, նաև, թե հայերը, իբրև թե, քանդում են ադրբեջանական մզկիթները, որոնք «պատմական Ադրբեջանի տարածքների վրա են մնացել»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---