Ռոուհանի. ԼՂ խնդիրը պետք է կարգավորվի դիվանագիտական ճանապարհով

Ռոուհանի. ԼՂ խնդիրը պետք  է կարգավորվի դիվանագիտական ճանապարհով

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի դիվանագիտական ճանապարհով: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին Բաքվում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

«Մենք կարծում ենք, որ տարածաշրջանային հարցերը պետք է կարգավորվեն դիվանագիտական ճանապարհով...Անհրաժեշտ է ապահովել ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծումը բանակցությունների միջոցով»,-ասել է Իրանի նախագահը, հայտնում է Haqqin.az-ը:

Ռոուհանին հավելել է նաև, որ անհրաժեշտ է ամրապնդել կայունությունը տարածաշրջանում երկու երկրների՝ Ադրբեջանի և Հայաստանի ջանքերով: «Մենք ուրախ ենք, որ այդ ուղղությամբ դիվանագիտական ջանքեր են գործադրվում»,-ասել է նա:

Ավելի վաղ Իրանի նախագահը, անդրադառնալով տարածաշրջանային անվտանգությանը և տարածաշրջանում խաղաղություն հաստատելուն ուղղված Իրանի ջանքերին, նշել էր. «Այն ժամանակ, երբ Իրանի հյուսիսում Հայաստանի և Ադրբեջանի միջև Ղարաբաղի բարձունքներում բախումներ էին տեղի ունենում, Իրանը երկու ճակատում էլ գործուն ներկայություն ունեցավ, որպեսզի պատերազմի կրակը հանգցնի և տարածաշրջանում խաղաղություն հաստատի»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---