ArmHiTec-ում բազմաֆունկցիոնալ հայկական նոր ԱԹՍ-ներ են ցուցադրվել

ArmHiTec-ում բազմաֆունկցիոնալ հայկական նոր ԱԹՍ-ներ են ցուցադրվել

PanARMENIAN.Net - Մարտի 29-ից 31-ը Երևանում անցկացվող սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների ArmHiTec-2018 միջազգային ցուցահանդեսի շրջանակում ցուցադրվել են UAV s BEEB-1800, BEEB-3000, BEEB-3200, S-1 և HREESH բազմաֆունկցիոնալ հայկական նոր անօդաչու թռչող սարքերը:

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հայկական ԱԹՍ-ներն արդեն փորձարկումներ են անցել։

HREESH

BEEB սերնդի ԱԹՍ

ԱԹՍ-ներից UAV s BEEB-1800-ը, BEEB-3000-ը, BEEB-3200-ը, S-1-ը հետախուզական են, HREESH-ը, դատելով առանձնահատկություններից, հարվածային:

UL-200

Ավելի վաղ հայտնել էինք, որArmHiTec-2018 ցուցահանդեսի կազմակերպիչներն են ՀՀ պաշտպանության նախարարությունը, «Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան» և «Բիզոն» ցուցահանդեսների ընկերությունների միավորում» փակ բաժնետիրական ընկերությունները: Ցուցահանդեսին իրենց տաղավարներով մասնակցում է 34 հայկական և ավելի քան 30 կազմակերպություն՝ 14 երկրից:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---