Լևոն Զաքարյանը՝ ըմբշամարտի համառուսաստանյան մրցաշարի հաղթող

Լևոն Զաքարյանը՝ ըմբշամարտի համառուսաստանյան մրցաշարի հաղթող

PanARMENIAN.Net - Ռուսաստանաբնակ ըմբիշ Լևոն Զաքարյանը դարձել է Հունահռոմեական ոճի ըմբշամարտի համառուսաստանյան մրցաշարի ոսկե մրցանակակիրը մինչև 18 տարեկանների շրջանում: Մրցաշարն անցկացվել է Կրասնոդարում: Նա Դոնի Ռոստովի օլիմպիական հերթափոխի շրջանային ուսումնարանի սան է:

Մրցաշարին մասնակցել է ավելի քան 250 մարզիկ ՌԴ տարբեր մարզերից, քանի որ մրցաշարը բաց էր, մասնացել է նաև Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը:

«Մրցաշարի հաղթող է դարձել Ռոստովի օլիմպիական հերթափոխի շրջանային ուսումնարանի սան Լևոն Զաքարյանը, որը հավասարը չունեցավ մինչև 60 կգ քաշայինների կարգում»,-ասվում է ուսումնարանի ֆեյսբուքյան էջում հրապարակված գրառման մեջ:

Զաքարյանի մարզիչն է Աշոտ Զաքարյանը նույն ուսումնարանից:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի համառուսաստանյան մրցաշարը նվիրված էր ՌԴ վաստակավոր մարզիչ Լեշչենկոյի հիշատակին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---