29 մարտի 2018 - 18:24 AMT
Սյունիքում արկ է հայտանբերվել. Վնասազերծման համար Արցախ են տեղափոխել

Մարտի 28-ին, ժամը 17:20-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի մոտակայքում հայտնաբերվել է արկ. անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքէջը:

Նշվում է, որ մարտի 29-ին, ժամը 11:35-ին ոստիկանության Գորիսի բաժնի տեսուչ, ոստիկանության լեյտենանտ Ա. Ս.-ը և ՊՆ թիվ N զորամասի սակրավորը արկը վնասազերծման նպատակով տեղափոխել են Արցախի հանրապետություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները սահմանազատել են տարածքը: Սահմանվել է հերթապահություն ոստիկանության աշխատակիցների կողմից: