ՀՀ քաղաքացիների` շենգենի դիմումների մշակման անվտանգությունը թուրքական ընկերությունում կստուգվի30 մարտի 2018 - 10:43 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը կստուգի, թե հայաստանցիների համար շենգեն վիզայի ծառայությունները թուրքական «ՎիզաՄետրիկ» ընկերությանը վերապահելը համապատասխանում է արդյոք ՀՀ օրենսդրությանը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Նշվում է, որ հաշվի առնելով հարցի շուրջ հանրային մեծ հետաքրքրությունն ու ՀՀ քաղաքացիների անձնական տվյալները Թուրքիա փոխանցվելու մտավախությունը, գործակալությունը սեփական նախաձեռնությամբ սկսել է ստուգման գործընթաց: ««Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում Գործակալությունն ուսումնասիրում է բարձրացված խնդիրը՝ ի թիվս այլնի «ՎիզաՄետրիկ» ընկերության կողմից անձնական տվյալների մշակման ընթացքում օրենքի պահպանումը ապահովելու և անձնական տվյալների մշակման հնարավոր խախտումները կանխելու համար»,- հայտում է նախարարությունը: Նշվում է, որ գործակալության գործողությունների և արդյունքների վերաբերյալ պարբերաբար կտեղեկացվի հանրությանը: Ավելի վաղ հայտնել էինք, որ 2018 թվականի ապրիլի 3-ից Հայաստանում Գերմանիայի, Բելգիայի, Նիդեռլանդների, Լյուքսեմբուրգի, Ավստրիայի և Շվեդիայի համար շենգենյան վիզայի դիմումները կընդունի ոչ թե Գերմանիայի դեսպանատունը, այլ «ՎիզաՄետրիկը», որը ռուս-թուրքական կոնսորցիում է: Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը նշել էր, որ կազմակերպությունը գտնվում է Թուրքիայում: Նա վստահեցրել էր, որ այն երկարամյա փորձ ունի, այդ պատճառով էլ շահել է վիզայի ծառայություն մատուցելու մրցույթը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |