Նոր հավելվածը թույլ կտա հետևել WhatsApp-ի օգտատերերին

Նոր հավելվածը թույլ կտա հետևել WhatsApp-ի օգտատերերին

PanARMENIAN.Net - App Store խանութում հայտնվել է Chatwatch հավելվածը, որը թույլ կտա iPhone ունեցողներին հետևել WhatsApp-ի օգտատերերին:

«Chatwatch-ն օգտագործեք ձեր ընկերների, հարազատների ու ենթակաների ակտիվությանը հետևելու համար»,-ասվում է հավելվածի նկարագրության մեջ:

Ըստ մշակողների, ծրագիրը ներբեռնած անձինք կկարողանան տեսնել, թե երբ է իրենց զրուցակիցը վերջին անգամ օգտվել հավելվածից, նույնիսկ եթե նա անջատի գրառումները ցուցադրող գործառույթը: Բացի այդ, հավելվածը ցույց կտա, թե երբ է սովորաբար օգտատերն արթնանում և քնում, գրում է Lenta.ru-ն Lifehacker-ի վրա հղումով:

Chatwatch-ը նաև թույլ է տալիս իմանալ՝ շփվել են արդյոք կոնտակտների ցուցակից ընտրված մարդիկ իրար հետ:

Ծրագրի օգնությամբ հեղինակները մտադիր են ուշադրություն հրավիրել այն հանգամանքին, թե ինչպես է Facebook-ը մշակում սոցցանցերի օգտատերերի և մեսենջերներից օգտվողների անձնական տվյալները:

Հավելվածի արժեքը 1,99 դոլար է: Այդ գումարով օգտատերը հնարավորություն է ստանում 1 շաբաթ հետևել 2 կոնտակտի: Մշակողներն ասում են, որ բոլոր վաստակած միջոցներն ուղղվելու են Դոնալդ Թրամփի դեմ գործող ոչ կոմերցիոն կազմակերպության ֆինանսավորմանն ու աջակցմանը:

Մարտի 19-ին հայտնի դարձավ Facebook-ի ավելի քան 50 մլն օգտատերի տվյալների արտահոսքի մասին Cambridge Analytica ընկերության միջոցով: Տեղեկատվության թվում կային նաև ընկերների ցուցակները, նրանց հեռախոսահամարներն ու նախընտրությունները:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---