Առցանց վաճառքի ռուսական Wildberries հարթակը կմտնի հայկական շուկա30 մարտի 2018 - 14:36 AMT PanARMENIAN.Net - Առցանց վաճառքի ամենամեծ ռուսական Wildberries հարթակը դուրս կգա հայկական շուկա; Այդ մասին «Կոմերսանտին» տված հարցազրույցում հայտարարել է Wildberries համասեփականատեր Վլադիսլավ Բակալչուկը: Պատասխանելով այն հարցին, թե մտադիր է արդյոք ընկերությունը Բելառուսից, Ղրղզստանից և Ղազախստանից բացի, որտեղ արդեն կա Wildberries, գործել նաև հետխորհրդային տարածքի մյուս երկրներում, Բակալչուկն ասել է, որ մտադիր է դուրս գալ հայկական շուկա: «Աստիճանաբար մտադիր ենք, այո, Հայաստան, օրինակ: Բելառուսում և Ղազախստանում գործերը մեծ կախում ունեն փոխարժեքի տատանումից: Երբ ռուբլին ուժեղ է, համապատասխանաբար, այնտեղ վաճառքները նվազում են: Երբ այն թույլ է, վաճառքներն աճում են: Հիմնականում աճը նույնպիսին է, ինչպես տեղական շուկայում»,-ասել է գործարարը: Առցանց վաճառքի ռուսական Wildberries հարթակը 2004-ին հիմնել են Վլադիսլավ և Տատյանա Բակալչուկները: Նրանք զբաղվում են հագուստի, կոշիկի, աքսեսուարների, դիմահարդարման միջոցների, խաղալիքների, տան համար ապրանքների, էլեկտրոնիկայի, գրքերի վաճառքով: Կայքում հասանելի է մոտ 1,5 մլն ապրանք 10.500 բրենդից: Օրական այցելուների թիվը հասնում է մոտ 2 մլն: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը գործուղվել է Իտալիա Հանդիպումներ կլինեն տեղի պաշտոնատար անձանց, հայկական կառույցների հետ ՊՆ. Սուտ է, թե Տավուշի հատվածում Ադրբեջանը կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ Նախարարությունը հորդորում է հետևել գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններին Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները |