Գեղասահորդուհի Մեդվեդևան շոու կվարի հեռուստատեսությունում

Գեղասահորդուհի Մեդվեդևան շոու կվարի հեռուստատեսությունում

PanARMENIAN.Net - ՌԴ Առաջին ալիքն ապրիլի 1-ին կներկայացնի «Սառցե դարաշրջան.Երեխաներ» շոուն, որը կվարեն հայտնի գեղասահորդներ Եվգենիա Մեդվեդևան (Բաբասյան) և Ալեքսեյ Յագուդինը:

Եվգենիա Մեդվեդևան Փհենչհանում 2 արծաթե մեդալ է նվաճել՝ անձնական և թիմային մրցումներում:

«Հուսով եմ, որ այս նոր շոուի միջոցով երեխաները, որոնք արդեն զբաղվում են պրոֆեսիոնալ սպորտով, նոր խթան կստանան հետագա զարգացման համար և գեղասահքի իսկական աստղեր կդառնան»,-ասել է նախագծի պրոդյուսեր Իլյա Ավերբուխը, գրում է ՏԱՍՍ-ը:

«Սառցե դարաշրջան.Երեխաներ» շոուի հաղթողներն, ըստ նրա, նաև ֆինանսական աջակցություն կստանան մարզական կարիերան շարունակելու համար:

Հեռուստանախագծում որպես մարզիչներ հանդես կգան Տատյանա Նավկան, Ռոման Կոստոմարովը, Մաքսիմ Տրանկովը և Իլյա Ավերբուխը: Ժյուրին կգլխավորի հայտնի մարզիչ Տատյանա Տարասովան:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---