ԶԼՄ-ներ. Ֆրանսիայում ապաստան ստացած ադրբեջանցի լրագրողը ծանր վիրավորվել է30 մարտի 2018 - 16:50 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանցի լրագրող Ռահիմ Նամազովը, որն ապաստան էր ստացել Ֆրանսիայում, ծանր վիրավորվել է անհայտ անձանց կողմից նրա ավտոմեքենայի ուղղությամբ կրակոցների հետևանքով: Դեպքը տեղի է ունեցել Թուլուզից ոչ հեռու տեղական ժամանակով 09:000-ին: Կնոջ հետ երթևեկող Նամազովի ավտոմեքենային մեկ այլ մեքենա է հավասարվել: Ըստ ականատեսների, լրագրողի ուղղությամբ 8 կրակոց է արձակվել, հայտնում է ՌԻԱ Նովոստին ֆրանսիական France3 հեռուստաալիքի վրա հղումով: «Տղամարդը ծանր հրազենային վիրավորում է ստացել մեջքից, նրա կինը վիրավորվել է գլխից: Երկուսն էլ տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ կինն ավելի ուշ մահացել է»,-ասել է հեռուստաալիքը սեփական աղբյուրների վրա հղումով: Ավտոմեքենան, որից կրակ էր բացվել, հեռացել է պատահարի վայրից: Հայտնի չէ, թե քանի մարդ է եղել մեքենայի մեջ: Նշվում է, որ Ռահիմ Նամազովը 2010-ից ապրում է Թուլուզում: Մինչ այդ նա կալանքի տակ էր Ադրբեջանում և սպառնալիքներ էր ստանում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |