ԱՄՆ վիզայի համար հնարավոր է սոցցանցային տվյալներ պահանջվեն

ԱՄՆ վիզայի համար հնարավոր է սոցցանցային տվյալներ պահանջվեն

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղարությունը մտադիր է Միացյալ Նահանգների վիզայի համար դիմած օտարերկրացիներից սոցիալական ցանցերում նրանց հաշիվների, էլեկտրոնային հասցեների և հեռախոսահամարների տվյալները պահանջել: Associated Press-ի փոխանցմամբ, համապատասխան փաստաթուղթը մարտի 29-ին հրապարակվել է պետքարտուղարության կայքում:

Նշվում է, որ նոր կարգի հաստատման դեպքում վիզայի համար դիմողներից կպահանջվի վերջին հինգ տարում սոցիալական ցանցերում նրանց պատմությունը: Նոր պահանջը կտարածվի մոտ 15 մլն օտարերկրացու վրա:

Նախկինում այս կարգը գործել է միայն այն օտարերկրացիների համար, որոնք եղել են ահաբեկիչների կողմից վերահսկվող տարածքներում: Ամեն տարի ԱՄՆ վիզայի համար դիմող մոտ 65,000 օտարերկրացի է հայտնվում այս խմբում:

Փաստաթուղթը 60-օրյա ժամկետով ներկայացված է հանրային քննարկման, որից հետո այն ուժի մեջ կմտնի:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---