Էրզրումը 2026-ի ձմեռային Օլիմպիադան ընդունելու հայտ է ներկայացրել

Էրզրումը 2026-ի ձմեռային Օլիմպիադան ընդունելու հայտ է ներկայացրել

PanARMENIAN.Net - Էրզրումը 2026-ի ձմեռային Օլիմպիադան և Պարալիմպիկ խաղերն ընդունելու հայտ է ներկայացրել:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավանություն է տվել Էրզրումի նախաձեռնությանը: 2017-ի փետրվարին Էրզրումում է անցել Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոնը 13-18 տարեկան մարզիկների համար, հայտնում է ՌԻԱ Նովոստին Insidethegames-ի վրա հղումով:

2026-ի Օլիմպիական խաղերի անցկացման հայտերի ընդունման վերջին օրը մարտի 31-ն է: Խաղերն ընդունելուն հավակնում են նաև կանադական Կալգարին, ճապոնական Սապպորոն, շվեյցարական Սյոնը, շվեդական Ստոկհոլմը, ավստրիական Գրացն ու Շլադմինգը, ինչպես նաև իտալական Միլանն ու Թուրինը:

Օլիմպիադա-2026-ի մայրաքաղաքը հայտնի կդառնա 2019-ի սեպտեմբերին:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---