Կիրո Մանոյան. Հաղթողի կեցվածքը խանգարում է Հայաստանին համարժեք կերպով արձագանքել Ադրբեջանի քաղաքականությանը

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի ԳՎ-ում Լեռնային Ղարաբաղի մասին Ադրբեջանի ներկայացրած բանաձեւի ընդունումը արժեքավոր էր ոչ միայն իրավական տեսակետից, այլ նաեւ քաղաքական: Խնդիրը նրանում է, որ Հայաստանը բավարարվում է միայն բանակցային գործընթացով, այն դեպքում, երբ Ադրբեջանը այլ ուղիներ է որոնում հակամարտությունը հանգուցալուծելու համար, այսօր Երեւանում հայտարարել է Հայ դատի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Նրա խոսքերով, հայկական կողմը համարժեք կերպով չի արձագանքում Ադրբեջանի վարած քաղաքականությանը, ինչը, նրա կարծիքով, պայմանավորված է հաղթողի կեցվածքով: «Ադրբեջանն օգտագործում է ցանկացած միջոց, միջազգային ասպարեզում Հայաստանին որպես ագրեսոր ներկայացնելու համար: Նրանք մտադիր են Խոջալուի զոհերի հուշարձան կանգնեցնել Եվրոպայում, իսկ հայերի արյունալի ջարդը Սումգաիթում, Բաքվում եւ Ադրբեջանի մյուս քաղաքներում աստիճանաբար մոռացվում է»,-ընդգծել է Մանոյանը:



Նրա կարծիքով, անհրաժեշտ է, որ Հայաստանը ԼՂՀ-ի մերձակա անվտանգության գոտին ճանաչի որպես հայկական տարածքներ եւ սկսի այդ հողերի բնակեցումը: «Այդ բոլոր ծրագրերն իրականացնելու համար անհրաժեշտ է պետական աջակցություն, ինչպես նաեւ կայուն ներքաղաքական իրավիճակ, ինչը բացասաբար է անդրադառնում հակամարտության կարգավորման վրա»,-նշել է Կիրո Մանոյանը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---