2017-ին գործազրկության մակարդակն աննշան՝ 0,2%-ով նվազել է

2017-ին գործազրկության մակարդակն աննշան՝ 0,2%-ով նվազել է

PanARMENIAN.Net - 2017 թվականին գործազրկության մակարդակն աննշան նվազել է՝ կազմելով աշխատունակ բնակչության 17,8%-ը 2016 թվականի 18%-ի փոխարեն:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում գործազրկության մակարդակը տղամարդկանց շրջանում ավելի բարձր է եղել, քան կանանց շրջանում. համապատասխանաբար՝ 18,1% և 17,5%:

Նախորդ տարի 2016-ի համեմատ գործազրկության մակարդակը նվազել է քաղաքային բնակավայրերում՝ կազմելով 25,1%, գյուղական բնակավայրերում աճել է՝ 7,7%:

2018 թվականի հունվար ամսվա դրությամբ, Հայաստանում միջին աշխատավարձը կազմել է 168. 152 դրամ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---