Հունաստանի պաշտպանության նախարարը Եռաբլուր է այցելել

Հունաստանի պաշտպանության նախարարը Եռաբլուր է այցելել

PanARMENIAN.Net - Մարտի 30-ին Հունաստանիազգային պաշտպանության նախարար Պանայոտիս Կամմենոսի գլխավորած պատվիրակությունը ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ուղեկցությամբ այցելել է Եռաբլուրզինվորական պանթեոն:

Նախախարը և պատվիրակության անդամները հարգանքի տուրք են մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Պանայոտիս Կամմենոսն արտերկրի առաջին պաշտպանության նախարարն է, որ այցելում է «Եռաբլուր» զինվորական պանթեոն։

Հայաստան այցի շրջանակում Պանայոտիս Կամմենոսի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել արտաքին գործերի նախարարի հետ: Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարին ընդունել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Հունական պատվիրակությունը մարտի 29-ի առավոտյան այցելել է «Արմհայթեք-2018» ցուցահանդես։ Նախատեսվում է նաև պարոն Կամմենոսի այցը Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---