Օսկանյանը դասընթաց կվարի Թաֆթսի համալսարանում

Օսկանյանը դասընթաց կվարի Թաֆթսի համալսարանում

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը դասընթաց կվարի Թաֆթսի համալսարանում: Այդ մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում՝ հավելելով, որ երկարամյա դիվանագիտական գործունեությունից հետո, հետաքրքրական է վերապրածը կիսել ուսանողների և մասնագետների հետ:

«Հունվարից ես Լոս Անջելեսում էի, որտեղ հակամարտությունների, ինքնորոշման իրավունքի, բանակցությունների, ինչպես նաև առհասարակ արտաքին քաղաքականության վերաբերյալ Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում դասախոսությունների շարք էի ներկայացնում, որն արդեն գրեթե վերջացրել եմ»,-ասվում է գրառման մեջ:

Նշվում է նաև, որ մինչև Երևան վերադառնալը, Օսկանյանը Հարվարդի իրավագիտության դպրոցում, «Ինքնորոշումը և միջազգային իրավունքը. Կոսովո և Լեռնային Ղարաբաղ․ երկու հակամարտությունների պատմությունը» թեմայով ելույթ է ունենալու ապրիլի 12-ին:

«Առաջիկա աշնանային կիսամյակում կվերադառնամ Բոստոն, որտեղ Թաֆթսի համալսարանում, որպես այցելու դասախոս, կվարեմ դասընթաց՝ «Ինքնորոշման և անջատման քաղաքականությունը» խորագրով։ Ուրախ եմ որ ինչ-որ ժամանակով վերադառնալու եմ այն համալսարանը, որտեղ սովորել եմ տարիներ առաջ»,-ասվում է գրառման մեջ։

Վարդան Օսկանյանը ղեկավարել է ՀՀ ԱԳՆ-ն 1998- 2008 թթ.՝ միաժամանակ գլխավորելով ՀՀ պատվիրակությունը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցություններում: 2008-ին նա հիմնել է .՝ «Սիվիլիթաս» հիմնադրամի, որի նախագահն է եղել մինչև 2012-ը: 2012 թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ընտրացուցակով։2015 թ. մարտի 5-ին դադարեցրել է իր անդամակցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---