Դիանա Կարդումյանի ֆիլմը՝ Մոսկվայի միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրում

Դիանա Կարդումյանի ֆիլմը՝ Մոսկվայի միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրում

PanARMENIAN.Net - Հայաստանցի կինոռեժիսոր Դիանա Կարդումյանի «Տոմբե» ֆիլմն ընդգրկվել է Մոսկվայի միջազգային կինոփառատոնի կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրում: Այդ մասին ասվում է փառատոնի պաշտոնական կայքում:

2018-ի մոսկովյան կինոփառատոնը 2 ամիս շուտ է մեկնարկում՝ ապրիլի 19-ին: Բացումը տեղափոխվել է ամռանը Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության պատճառով:

«Տոմբե» ֆիլմի տևողությունը 19 րոպե է: Այն պատմում է բռնության ենթարկված ու իր կարգավիճակի հետ հարմարված կնոջ մասին:

Կարճամետրաժ ֆիլմերի ծրագրում ընդգրկված են ֆիլմեր Կանադայից, Շվեդիայից, Նորվեգիայից, Ռուսաստանից (2)երկու ֆիլմ, Բուլղարիայից, ինչպես նաև Ավստրիայի, Գերմանիայի ու Շվեդիայի, Պաղեստինի ու Լիբանանի համատեղ արտադրության ֆիլմերը: Ընդհանուր առմամբ մրցույթին մասնակցում է 9 ֆիլմ:

Դիանա Կարդումյանը 12 վավերագրական ու խաղարկային ֆիլմ է նկարահանել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---