10 տարում ՀՀ զբոսաջրջային այցելությունների թիվը եռապատկվել է

10 տարում ՀՀ զբոսաջրջային այցելությունների թիվը եռապատկվել է

PanARMENIAN.Net - Վերջին 10 տարում Հայաստան զբոսաջրջային այցելությունների թիվը գրեթե եռապատկվել է: Panorama.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը։

Նրա փոխանցմամբ՝ ներգնա այցելությունների թիվը 510.000-ից հասել է 1,5 մլն-ի, իսկ ներքին այցելություններինը՝ 360.000-ից ավելի քան 1 մլն-ի։

Անդրադառնալով Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովին՝ Զեյթունցյանն ասել է, որ հոկտեմբերին ակնկալվում է մինչև 5000 միջազգային այցելություն: Ըստ նրա կոմիտեն Հայաստանում հյուրերի հետաքրքիր ժամանցի ապահովման համար էքսկուրսիոն ծրագիր է մշակել:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---