Ցեղասպանության զոհերին նվիրված անիմացիոն ֆիլմը` Global India կինոփառատոնի հաղթող

Ցեղասպանության զոհերին նվիրված անիմացիոն ֆիլմը` Global India կինոփառատոնի հաղթող

PanARMENIAN.Net - «Ուկրաինայի հայերի միության» կողմից ստեղծված «Շնորհակալություն կրկին ծաղկելու հնարավորության համար. հայեր» Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված անիմացիոն ֆիլմը Global India միջազգային կինոփառատոնի առաջին մրցանակն է շահել: Այս մասին հայտնում է The Siver Times-ը:

Փառատոնը տեղի է ունեցել մարտի 24-25-ը Հնդկաստանի Պունե քաղաքում: Ֆիլմը նոմինացվել էր մարտի սկզբին:

Միության մամուլի ծառայության փոխանցմամբ, ֆիլմը ցուցադրվելու է նաև Կաննի 71-րդ միջազգային կինոփառատոնի ընթացքում:

Ֆիմլը նախկինում մասնակցել է միջազգային այլ կինոփառատոնների ևս: Այն երրորդ հորիզոնականն էր զբաղեցրել Molodiya Festival սոցիալական գովազդի փառատոնում: Անիմացիայի ռեժիսորներն են Անդրանիկ Բերբերյանը և նրա գործընկեր Անդրեյ Լիդագովսկին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---