Թբիլիսիի քաղաքապետը հայկական եկեղեցում մասնակցել է Զատկի պատարագին

Թբիլիսիի քաղաքապետը հայկական եկեղեցում մասնակցել է Զատկի պատարագին

PanARMENIAN.Net - Ապրիլի 1-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում մասնակցել է Սուրբ Հարության տոնին նվիրված պատարագին և դրան հաջորդած տոնակատարությանը։ Պատարագին ներկա էր նաև Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:

Վիրահայոց թեմի առաջնորդեպիսկոպոս Վազգեն Միրզախանյանը, Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության կապակցությամբ մատուցել է Սուրբ և անմահ պատարագ: Ներկա էին նաև Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ, Թբիլիսիի Իսանի շրջանի ղեկավարությունը, Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներ, համայնքային պաշտոնյաներ, կրթության և մշակույթի գործիչներ, վիրահայ համայնքի հարյուրավոր ներկայացուցիչներ։

Պատարագի ավարտին Վիրահայոց թեմի առաջնորդը, շնորհավորելով հավատացյալներին Սուրբ Զատկի կապակցությամբ, օրվա խորհրդի մասին քարոզում նշել է, որ Սուրբ Հարության տոնը չարի դեմ բարու, խավարի դեմ լույսի հաղթանակն է՝ միաժամանակ մաղթելով, որ բարու հաղթանակը լույս բերի Հայաստան և Վրաստան աշխարհներին, Հայ Առաքելական և Վրաց Ուղղափառ Եկեղեցիներին ու բոլոր հավատացյալներին, հյատնում է Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---