Ավելի շատ հագուստ, մետաղ և մեքենա. Ինչ է արտահանել ՀՀ-ն 2 ամսում 2 ապրիլի 2018 - 12:59 AMT PanARMENIAN.Net - 2018 թվականի հունվար-փետրվար ամիսներին Հայաստանը 38,5%-ով ավելի շատ հանքահումքային արտադրանք է արտահանել, քան 2017 թվականի նույն ժամանակահատվածում: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ նշված ժամանակահատվածում արտահանված հանքահումքային արտադրանքի ծավալը կազմել է $117 մլն, 2017-ի $84,5 մլն-ի փոխարեն: Երկու ամսում Հայաստանը 42%-ով ավելի շատ ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր է արտահանել՝ $56,2 մլն 2017-ի $39,5 մլն-ի փորարեն: Թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի, թանկարժեք մետաղների և դրանցիցպատրաստված իրերի արտահանումն աճել է 47%-ով: Հունվար-փետրվարին 2,3 անգամ ավելի շատ մանածագործական իր է արտահանվել՝ $30,1 մլն 2017-ի $13,3 մլն-ի փոխարեն: 2,5 անգամ աճել է վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտի միջոցների արտահանումը, 60,6%-ով՝ մեքենաների, սարքավորումների և մեխանիզմների արտահանումը: 2018 թվականի առաջին երկու ամսում 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանի արտահանումն աճել է 39,9% -ով՝ կազմելով $322 մլն, 2017-ի հունվար-փետրվարի $230 մլն-ի փոխարեն: Նշված ժամանակահատավածում ներմուծումն աճել է 51,2%-ով՝ կազմելով $530 մլն 2017-ի$350 մլն-ի փոխարեն: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |