Մեկ տողով՝ մեկ տեղում․ Մարտի ամենազավեշտալի ու ծիծաղելի լուրերը

Մեկ տողով՝ մեկ տեղում․ Մարտի ամենազավեշտալի ու ծիծաղելի լուրերը

PanARMENIAN.Net - Աշխատանքի ընթացքում մեզ հաճախ հանդիպում են ծիծաղելի, զավեշտալի, ահասարսուռ և աբսուրդային լուրեր, հայտարարություններ կամ պարզապես վերնագրեր, որոնք, սակայն, միշտ չէ, որ տեղ են գտնում մեր լրահոսում։

PanARMENIAN.Net -ը մեկ տողով ներկայացնում է 2018-ի մարտին ընթացքում խմբագրության աչքից չվրիպած բոլոր նմանատիպ իրադարձությունները։

ԱՄՆ ոստիկանները սպանել են ինքնասպան լինել փորձող հային

ՀՀ-ում ջայլամի բաստուրմա-սուջուխ են սկսել արտադրել

Շինշիլաները կազատվեն ակցիզային հարկից

Մարտի 8-ին առաջարկել են շաուրմայի ծաղկեփունջ նվիրել կանանց

Սիսիանում դուռը կոտրելով ներխուժել են եկեղեցի ու 300 մոմ վառել

Հրազդանում ոստիկանները ծեծել են ծեծված քաղաքացուն, որպեսզի պարզեն՝ ով է ծեծել նրան

Գոռ Վարդանյանն աշխատանք է առաջարկում «Կոյուղաջուրի» թրեյլերի հեղինակին

Ավագանու անդամն արդարանում է՝ մենք կին չենք ծեծել, միայն մազերից ենք քաշել

Երևանում թխել են աշխարհի ամենաերկար գաթան

Ծառուկյան դաշինքի դասախոս-պատգամավորը փորձել է դուրս հանել ուսանողին չսափրվելու համար

Ստեփանակերտում ոստիկանները ծեծել են աղջկան կապույտ մազերի համար

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---