Էրդողանը զայրացրել է քրիստոնյաներին մահմեդական աղոթքով Ստամբուլի Այա Սոֆիա տաճարում

Էրդողանը զայրացրել է քրիստոնյաներին մահմեդական աղոթքով Ստամբուլի Այա Սոֆիա տաճարում

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ղուրանից տողեր է ընթերցել նախկին ամենամեծ քրիստոնեական եկեղեցին հանդիսացող Ստամբուլի Սուրբ Սոֆիա (Այա Սոֆիա) տաճարում՝ առաջացնելով քրիստոնյաների դժգոհությունը:

Էրդողանն ընթերցել է Ղուրանի առաջին տողերն այն մարդկանց հոգիների պատվին, «որոնք ժառանգություն են թողել տաճարը, հատկապես Ստամբուլը նվաճողների»,-հայտնում է Lenta.ru-ն The Independent-ի վրա հղումով: Էրդողանը ելույթ է ունեցել արվեստների փառատոնի բացմանը՝ արարողությունն անցել է Սուրբ Սոֆիայի տաճարում (Այա Սոֆիա), որը հիմա որպես թանգարան է գործում:

Էրդողանի արարքը վրդովմունք է առաջացրել Հունաստանում, որի բնակչության 98 տոկոսը ուղղափառ է: Աթենքը դեմ է Էրդողանի կրոնական արտահայտություններին նախկին քրիստոնեական տաճարում՝ ընդգծելով թանգարանի աշխարհիկ բնույթը:

Թուրքերը գրավել են Այա Սոֆիան XV դարի կեսին, երբ օսմանները նվաճեցին Կոստանդնուպոլիսը: Մինչև 1935թ. շենքում մզկիթ էր գործում, հետագայում այն վերածվեց թանգարանի՝ լինելով բյուզանդական ճարտարապետության հուշարձան և տարբեր կրոնների գոյակցության հուշարձան: Տաճարը ներառված է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կազմում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---