Երևանյան ռեստորանները մասնակցել են Համաշխարհային ֆրանսիական ընթրիքին

Երևանյան ռեստորանները մասնակցել են Համաշխարհային ֆրանսիական ընթրիքին

PanARMENIAN.Net - Երևանյան որոշ ռեստորաններ մասնակցել են Համաշխարհային ֆրանսիական ընթրիքին: Մարտի 21-ին աշխարհի երկրների ֆրանսիական ռեստորանները, ինչպես նաև այն ռեստորանները, սրճարաններն ու փռերը, որոնք կապ են զգում Ֆրանսիայի հետ, ներկայացել են ֆրանսիական ճաշացանկով՝ մասնակցելով Համաշխարհային ֆրանսիական ընթրիքին՝ Goût de France-ին:

Մասնակիցների թվում են եղել նաև երևանյան Delice ռեստորանն ու The Club-ը, գրում է RFI-ը:

Քրիստինե Նալբանդյանը Delice-ից պատմել է, որ հաստատությունը թեև ընդամենը 2-րդ տարին է գործում, արդեն մասնակցում է միջոցառմանը 2 –րդ անգամ: «Ինչպես 2017-ին, այս անգամ ևս մենք ֆրանսիական մենյու ենք մատուցել 7-8 օր: Սեղաններին ճաշացանկը ներկայացված է 2 լեզվով՝ հայերեն և ֆրանսերեն: Մատուցում ենք կիշ լորեն փոքր կանապեների տեսքով, Նիսուազ աղցանը, ֆիլե-մինյոն գրատենով, ֆրանսիական պանիրներ և գինով եփած տանձ: Օգտագործվող ամբողջ մթերքը հայաստանյան է»,- ասել է նա:

The Club-ը ֆրանսիական ընթրիք է մատուցել Goût de France-ի շրջանակում՝ պահպանելով գլխավոր կանոնը՝ ուտեստը պետք է լինի ֆրանսիական և պատրաստված ֆրանսիական տեխնոլոգիայով, իսկ օգտագործվող մթերքը՝ հայկական: Ինչպես պատմել է Ռոբերտ Հակոբյանը, մատուցվել է բուայբես տեղական 3 ձկնատեսակից:

«Մեր ռեստորանի հիմնական ուղղվածությունն ավելի շուտ եվրոպական է, մեր շեֆ-խորհրդատուն է ֆրանսիացի: Բացի այդ, մենք կարծում ենք, որ Ֆրանսիան առաջատար եկիր է գաստրոնոմիայի ոլորտում և չմասնակցել այս միջոցառմանը՝ կնշանակի հետ մնալ ժամանակից»,- ասել է Հակոբյանը:

Համաշխարհային ֆրանսիական ընթրիքը (Goût de France / Good France) Ֆրանսիայի ԱԳՆ նախաձեռնությամբ անցկացվում է արդեն 4-րդ անգամ: 2018-ին ֆրանսիական ճաշացանկով է ներկայացել ավելի քան 3000 ռեստորան աշխարհի 150 երկրում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---