Իսրայելցի նախարար. Իսրայելը պետք է ճանաչեր Հայոց ցեղասպանությունը

Իսրայելցի նախարար. Իսրայելը պետք է ճանաչեր Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Իսրայելի հանրային անվտանգության նախարար Գիլադ Էրդանը քննադատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հակաիսրայելական հայտարարությունների համար՝ նրան անվանելով «հակասեմիտ»: Նա ասել է նաև, որ Իսրայելը պետք է ճանաչած լիներ Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը: Այս մասին հայտնում է The Jerusalem Post պարբերականը:

Տեղական ռադիոկայաններից մեկին տված հարցազրույցում իսրայելցի նախարարն ասել է, որ Իսրայելը պետք է միջազգային հարթակում քայլեր ձեռնարկեր Թուրքիայի նկատմամբ, որն աջակցում է պաղեստինական «Համաս» կազմակերպության գործողությունները Երուսաղեմում:

Աղբյուրը նշում է, որ չնայած Իսրայելն ունի բավականին մեծ հայկական համայնք, պետությունը դեռևս չի ճանաչել 1915-1917 թվականների հայկական կոտարածները որպես ցեղասպանությունը:

Ավելի վաղ, Թուրքիայի նախագահն «ահաբեկիչ» էր անվանել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին՝ Գազայի իրադարձությունների համար: Նեթանյահուն էլ պատասխանել էր, որ նա չի պատրաստվում բարոկայանության դասեր լսել մի երկրից, որն Աֆրինում քաղաքացիական բնակչությանն է թիրախավորում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---