Վիկտոր Զուբկով. Հայաստանը միշտ կարող է ապավինել Ռուսաստանի աջակցությանը25 մարտի 2008 - 13:56 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նորընտիր նախագահ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը Ռուսաստան աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է ՌԴ կառավարության նախագահ Վիկտոր Զուբկովի հետ, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Վիկտոր Զուբկովը շնորհավորել է Սերժ Սարգսյանին Հայաստանի նախագահական ընտրություններում հաղթանակ տանելու առիթով եւ համոզվածություն հայտնել, որ պետական կառավարման համակարգում ՍերԺ Սարգսյանի մեծ փորձն ու անցած ճանապարհը հնարավորություն կտան արդյունավետորեն լուծելու երկրի նախագահի առջեւ դրված խնդիրները եւ հաջողություն է մաղթել նրան այդ գործում: «Անկասկած, մենք անկեղծորեն ցանկանում ենք, որ մեր բարեկամ Հայաստանը զարգանա, եւ Հայաստանը միշտ կարող է ապավինել Ռուսաստանի աջակցությանը»,- ընդգծել է Վիկտոր Զուբկովը` ավելացնելով, որ նախորդ հանդիպումներում եւ Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստերում ձեռք բերված բոլոր պայմանավորվածություններն ու ռուսական կողմից տրված խոստումներն անպայմանորեն եւ ամբողջությամբ կկատարվեն:ՌԴ կառավարության ղեկավարը նաեւ բարձր է գնահատել Սերժ Սարգսյանի գործունեությունը Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահի պաշտոնում` ընդգծելով, որ այն զգալիորեն նպաստել է երկու երկրների հարաբերությունների խորացմանն ու ամրապնդմանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |