3 ապրիլի 2018 - 15:49 AMT
Մարտին մոտ 300.000 զբոսաշրջիկ է այցելել Վրաստան

2018-ի մարտին Վրաստան այցելած օտարերկրացիների քանակն աճել է մեկ երրորդով: Այդ մասին հայտարարել է Վրաստանի Զբոսաշրջության ազգային վարչակազմի ղեկավար Գեորգի Չոգովաձեն:

Ըստ նրա, նրանց թիվն, ով երկրում առնվազն 24 ժամ է անցկացրել, հասել է 292 017-ի, ինչը 72 403 (+33%) ավելի է, քան 2017-ի նույն ժամանակահատվածում: Ընդ որում, ընդհանուր առմամբ մարտին Վրաստան այցելած օտարերկրացիների թիվը հասել է 578.514-ի, ինչը 67 472 (+13,2%) ավելի է 2017-ի ցուցանիշից:

«Ուրախ ենք, որ Վրաստանում զբոսաշրջություն բառը հաջողության հոմանիշ է դարձել»,-ասել է Չոգովաձեն:

Նա նշել է, որ մարտին Վրաստան ամենից շատ այցելել են Ադրբեջանից՝ 133.448 մարդ, Հայաստանից՝ 109.371, Թուրքիայից՝ 100.721, ՌԴ-ից՝ 91.539, Իրանից՝ 58.828: Դրական միտում կա նաև ԵՄ երկրների պարագայում: Աճի տեմպերով առաջատարներն են Մեծ Բրիտանիան է՝ (+74%), Գերմանիան (+47%), Լատվիան (+45%), Լիտվան (+35%) և Ֆրանսիան (+25%): Զգալի աճ է արձանագրվել նաև Իսրայելից (+78%), Չինաստանից (+62%), Իրանից (+46%), Հնդկաստանից (+43%) և ԱՄՆ-ից (+35%):

2018-ի հունվար-մարտին Վրաստան է այցելել 1.463.561 օտարերկրացի, ինչն ավելի է 196 584 անձով (+15,5%) 2017-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից: