Grenke Chess Classic. Արոնյանը ոչ ոքի է խաղացել Անանդի հետ

Grenke Chess Classic. Արոնյանը ոչ ոքի է խաղացել Անանդի հետ

PanARMENIAN.Net - Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանը Grenke Chess Classic ավանդական գերմրցաշարի 3-րդ տուրում ոչ ոքի է խաղացել հնդիկ շախմատիստ Վիշվանաթան Անանդի հետ:

Մրցաշարին մասնակցում են. Մագնուս Կարլսենը (Նորվեգիա, 2843), Լևոն Արոնյանը (Հայաստան, 2794), Մաքսիմ Վաշիե-Լագրավը (Ֆրանսիա, 2789), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ, 2784), Վիշի Անանդը (Հնդկաստան, 2776), Նիկիտա Վիտյուգովը (ՌԴ, 2735), Արկադի Նայդիչը (Ադրբեջան, 2701), Հոու Իֆանը (Չինաստան, 2654), Գեորգ Մայերը (Գերմանիա, 2648), Մաթիաս Բլյուբաումը (Գերմանիա, 2631):

3 տուրից հետո Արոնյանը 2 միավորով կիսում է 3-5 տեղերը Կարլսենի և Կարուանայի հետ: 4-րդ տուրում նա կխաղա չինացի Հոու Իֆանի հետ:

3 տուրի արդյունքները. Հոու Իֆան- Վաշիե-Լագրավ 0-1, Մայեր-Կարուանա 0-1, Նայդիչ-Վիտյուգով, Բլյումբաում-Կարլսեն, Անանդ-Արոնյան ոչ ոքի:

Դիրքը մրցաշարային աղյուսակում 3-րդ տուրից հետո: 1-2 տեղեր՝ Վիտյուգով, Վաշիե-Լագրավ 2,5ա-ական միավոր, 3-5 հորիզոնական՝ Կարլսեն, Կարուանա, Արոնյան՝ 2-ական միավոր, 6-8 տեղեր՝ Անանդ, Նայդիչ, Բլյուբաում՝ 1-ական միավոր, 9-10 տեղեր՝ Հոու Իֆան, Մայեր՝ 0,5-ական միավոր:

Grenke Chess Classic ավանդական գերմրցաշարն անցնում է մարտի 31-ից ապրիլի 9-ը Կարլսռուե և Բադեն-Բադեն քաղաքներում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---