Գերմանիայի ոստիկանությունում քննում են ադրբեջանցի պատգամավորի դեմ բողոքը 3 ապրիլի 2018 - 17:30 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի իրավապահ մարմինները հետաքննում են մարտի 31-ին Քյոլնում միջոցառման ժամանակ տեղի ունեցած միջադեպը, որը կազմակերպել էր Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ադիլ Ալիևը: Միջադեպի ժամանակ տուժած անձինք բողոք են ներկայացրել ոստիկանությանը նրա դեմ: Միջոցառումն անցկացվում էր Քյոլնի հյուրանոցներից մեկում ադրբեջանական և թուրքական համայնքների համատեղ ջանքերով, այն անցնում էր «Կեցցե Ադրբեջանը, նրա միությունը Թուրքիայի հետ, առաջ Իլհամի հետ» կարգախոսով: Հանդիպմանը թույլ չէին տվել մուտք գործել ադրբեջանցի քաղաքական էմիգրանտներին, թեև հայտարարվել էր, որ հանդիպումը բաց է բոլորի համար, գրում է contact.az-ը: Պատգամավորի թիկնապահները ուժ են գործադրել և ծեծի ենթարկել ադրբեջանցի քաղաքական էմիգրանտներից մի քանիսին: Տուժածների թվում է եղել նաև ակտիվիստ Ռաուֆ Բաբաևը, որին թույլ են տվել մասնակցել միջոցառմանը և նույնիսկ ելույթ ունենալ, սակայն, երբ նա սկսել է քննադատել Ադրբեջանի կառավարությանը, նրան քշել են բեմից և ծեծել: Ոստիկանություն է դիմել նաև Ռովշան Ղամբարը, ինչպես նաև մի շարք այլ անձինք: Հայցվորները պահանջում են քրեական հետապնդում սկսել և արգելել մուտքը Գերմանիա բռնության մասնակիցներին: Ինքը Ալիևը հերքում է մեղադրանքներն իր ֆեյսբուքյան էջում՝ պնդելով, թե դահլիճից դուրս են հրավիրել միայն նրանց, ով վիրավորական պաստառներ է կրել Ադրբեջանի նախագահի հասցեին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |