Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող ընկերությունը կազատվի մաքսատուրքից 3 ապրիլի 2018 - 18:02 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունը մտադիր է բավարարել ՀՀԿ-ական պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս Տեքստիլ» ընկերության՝ գերակա ոլորտում իրականացվող ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, հումքը կամ նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու հայտը: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության ապրիլի 5-ի նիստի օրակարգում: Նշվում է, որ ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են թեթև արդյունաբերության մեջ։ Ներկրվելու են տրիկոտաժե գործվածքներ, սինթետիկ, ռետինե, նայլոնից թելեր, առաձգական ժապավեն և այլն: Ներմուծվող ապրանքի ընդհանուր ծավալը 706,3 մլն դրամ է գնահատվում։ Ընդ որում, նշված արտադրատեսակներից և ոչ մեկը չի ներմուծվում ԵԱՏՄ անդամ երկրներից՝ պատճառաբանությամբ, որ դրանք չեն բավարարում ընկերությանն անհրաժեշտ տեխնիկական չափանիշներին։ Փոխարենը ապրանքները ներմուծվում են հիմնականում Թուրքիայից, իսկ դրանց չնչին մասը՝ Ուզբեկստանից: Նշվում է, որ արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և որպես հետևանք նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստանի խորհրդարանն ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը․ Զուրաբիշվիլին ասել է՝ վետո կդնի Վրաստանը պետք է կատարի ընտրություններում՝ Եվրոպա կամ Ռուսաստան», - ընդգծել է Զուրաբիշվիլին Team-ը՝ Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը ՀՀ-ում Ընկերությունը 50% զեղչով ինտերնետ կտրամադրի Հայաստանում գործող և հետագայում բացվող Թումո կենտրոններին Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Կոնգրեսում կոչ են արել $200 մլն հատկացնել ԼՂ-ից տեղահանվածներին և օգնել ՀՀ–ին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության |