Դեննիս Սամուտ. Հայաստանի հարաբերությունների բարելավումը հարեւանների հետ կարող է օգնել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը25 մարտի 2008 - 14:25 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի համար ներկա պահին շատ կարեւոր է անվտանգության հարցը: Այդ մասին Երեւանում հայտարարել է Լոնդոնի LUNKS Հակամարտությունների կարգավորման ինստիտուտի տնօրեն, Կասպից-Կովկասյան հանձնաժողովի համազեկուցող Դեննիս Սամուտը: Նրա կարծիքով, անվտանգության կարեւորագության հարցերից է հարեւան երկրների հետ հարաբերությունների բարելավումը, մասնավորապես, Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ: «Հարեւան երկրների հետ հարաբերությունների բարելավումը կարող է օգնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Արդեն երկու տարի է մենք լսում ենք, որ կողմերը շատ մոտ են կարգավորմանը: Եվրոպան պետք է ջանքեր ներդնի ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար եւ ավելի շատ ուշադրություն հատկացնի Հարավային Կովկասին»,- նշել է նա: Սամուտի խոսքերով, հարցն այն մասին` արդյոք Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը եվրոպական երկրներ են, թե ոչ, արդեն չի քննարկվում: «Ամբողջ հարցը նրանում է` ինչպես նրանք կինտեգրվեն եվրոպական հասարակություն»,- ընդգծում է բրիտանացի փորձագետը:Եվրամիության Կասպից-Կովկասյան հանձնաժողովը ստեղծվել է 2007 թվականի փետրվարին Բրյուսելում տարածաշրջանի հետագա հեռանկարների մշակման նպատակով: Դրա կազմում են Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Վրաստանի, Հայաստանի, Լիտվայի, Ուկրաինայի, Սլովենիայի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի եւ այլ երկրների քաղաքական եւ հասարակական գործիչներ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Փաշինյանը մեկնել է Դանիա Նա կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում |